Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԿԳՆ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի միջև

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԿԳՆ և «Ռազմավարական զարգացման 
գործակալություն» ՀԿ-ի միջև

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Կրթության և գիտության նախարարության և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական  կազմակերպության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։ 

Այն վերաբերում է համագործակցությանը «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ասաց, որ ծրագրում ընդգրկված են Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը և Սիսիանի ագրարային համալսարանի մասնաճյուղը։ 
«Այս ամենի շնորհիվ Սյունիքի մարզի համար մենք լուծում ենք մի շարք խնդիրներ և՛ կադրերի պատրաստման, և՛ դասախոսների որակի բարձրացման ուղղությամբ։ Սա էլ իր հերթին կնպաստի ուսուցման որակի բարելավմանը»,- նշեց փոխնախարարը և շատ կարևորեց ծրագրի շրջանակում մասնավոր հատված-պետություն համագործակցությունը։ 
«Մասնագիտական կրթություն և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի նպատակն է հասանելի դարձնել շուկային միտված մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտը Սյունիքի մարզում։ Այդ ամենը կնպաստի կաթի վերամշակման, անասնաբուժության և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների ոլորտների բարելավմանը։ 
«Մեզ համար շատ կարևոր է նախարարության աջակցությունը հիմնականում նշված մասնագիտությունների չափորոշիչների և կրթական ծրագրերի վերանայման գործընթացում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ 
Նա ասաց, որ ՀԿ-ի և ԿԳՆ-ի միջև համագործակցությունն առաջին անգամ էր իրականացվում։ Այս պահին իրենց համար թիրախային մարզ է Սյունիքը, բայց հեռահար նպատակներ ունեն այս ծրագիրն իրականացնել Հայաստանի բոլոր մարզերի ագրարային քոլեջներում ։ 
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և  «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը։ 
Ծրագիրը սկսվել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ին և տևելու է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]