Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայ գրոսմայստերները կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը

Հայ գրոսմայստերները կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Տիգրան Ղարամյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը կմասնակցեն Պորտուգալիայի բաց առաջնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Պորտուգալիայի շախմատի ֆեդերացիան այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը: Այդ կապակցությամբ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում կանցկացվի «Պորտուգալիա օփեն» խոշոր միջազգային մրցաշարը: Փետրվարի 4-ին մեկնարկող «Պորտուգալիա օփեն»-ին կմասնակցեն 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: 9 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի փետրվարի 10-ին: «Պորտուգալիա օփեն»-ին մասնակցելու համար Լիսաբոն են ուղևորվել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, մրցաշարին կմասնակցի նաև Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am