Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս տարվա ընթացքում պետությունից բնակարան կստանա ևս 91 զինծառայող

 Այս տարվա ընթացքում պետությունից բնակարան կստանա ևս 91 զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագրով այս տարվա ընթացքում բնակարան կստանա 91 զինծառայող: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը: Միաժամանակ, ծառայության անցկացման վայրում ծառայողական բնակարանների բացակայության դեպքում` զինծառայողների կողմից վարձակալած բնակարանների դիմաց, ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրում է դրամական փոխհատուցում, ինչը, համաձայն գործող կարգի, համարժեք է ծառայողական բնակարանով ապահովելուն:

«2017 թվականի հունվարի 10-ի դրությամբ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում որպես մշտական բնակմակերեսի կարիքավոր բնակարանային հաշվառման մեջ են գտնվում 3228 զինծառայող: 2007-2016 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում տարեկան միջինը 266 զինծառայող ապահովվել է ծառայողական բնակարանով»,- ասված է ՊՆ-ից «Արմենպրես»-ին տրամադրված պարզաբանման մեջ:

Նախարարությունից նաև հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության ծրագրերով կառուցվել կամ վերակառուցվել է 86 բազմաբնակարան բնակելի շենք.  2017-2018թթ. պլանավորված է շահագործման հանձնել 15 բազմաբնակարան բնակելի շենք:

ՀՀ զինված ուժերի զարգացման արդի փուլում իրականացվող հիմնական միջոցառումների ծրագրերում, առանձնահատուկ տեղ և նշանակություն տալով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության ապահովմանը, 2014թ. ընթացքում մշակվել և գործողության են դրվել ոլորտը կանոնակարգող մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական փաստաթղթեր: Ընտրվել է այնպիսի ռազմավարություն, որի դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների և զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների համար հասցեագրված նպատակային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սոցիալական արժանապատիվ պայմանների ստեղծմանը:
Ներկայումս մշակման փուլում է գտնվում «ՀՀ զինված ուժերի սոցիալական զարգացման ռազմավարությունը` մինչև 2025 թվականը» հիմնարար փաստաթուղթը, որը կսահմանի ՀՀ զինված ուժերի սոցիալական զարգացման գլխավոր նպատակը, խնդիրները, ակնկալվող արդյունքները, իրագործման սկզբունքները, փուլերն ու առաջնահերթությունները, համալիր միջոցառումները, անհրաժեշտ պայմանները, ռիսկերը և վերահսկողության մեխանիզմները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am