Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին արտահանձնել են ԱՄՆ

Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին արտահանձնել են ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Խոակին Գուսմանին՝ Թզուկ (El Chapo) մականունով, արտահանձնել Է ԱՄՆ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին այս մասին  հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Մեքսիկայի կառավարությունն այսօր Խոակին Գուսման Լոերային արտահանձնել Է ԱՄՆ»,- ասված Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցում՝ գերատեսչության պաշտոնական Էջում:  
Associated Press (AP) գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը, նշում Է, որ Գուսմանին դատից առաջ կալանքի տակ կպահեն  Նյու Յորքի նահանգում: 
Թմրակարտելի պարագլխին հեռակա մեղադրանքներ են առաջադրվել Նյու Յորքի, Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Տեխասի, Իլինոյսի, Ֆլորիդայի եւ Նյու Հեմփշիրի նահանգներում առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի շրջանառությանը մեղսակցության մեջ: Տեխասի եւ Կալիֆոռնիայի նահանգներում Մեքսիկայի ամենահայտնի հանցագործներից մեկը մեղադրվում Է ծանր հանցագործությունների կատարման, այդ թվում՝ դիտավորյալ սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am