Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ժողովրդավարական 
բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը:  Նախարարը  շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես նաև ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրակավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին: Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ձեռքբերումներ, մասնավորապես, դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մեխանիզմի ներդրում, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչների սահմանում և այլն:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված ծավալուն աշխատանքներն ու արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարները:

Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն արդյունավետ շարունակելու նպատակով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am