Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Honda-ն ԱՄՆ-ում 772 հազար ավտոմեքենա Է հետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով

Honda-ն ԱՄՆ-ում 772 հազար ավտոմեքենա Է հետ կանչում անվտանգության բարձիկների անսարքության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Honda ճապոնական կոնցեռնը Honda եւ Acura մակնիշի 772 հազար ավտոմեքենա Է հետ  կանչում ԱՄՆ-ում Takata ֆիրմայի արտադրության անվտանգության բարձիկների անսարքությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը: 
Հետկանչի ծրագիրը տարածվում Է, մասնավորապես, 2008-2012 թվականների թողարկման Honda Accord-ների, Honda Civic-ի 2006-2011 թվականների, Honda Fit-ի 2007-2012 թվականների, ինչպես նաեւ Honda Insight-ի 2010-2012 թվականների մոդելների վրա: 
Takata ճապոնական ընկերության անվտանգության բարձիկները 2014 թվականին հայտնվել Էին սկանդալի կենտրոնում: Դրանց անսարքության պատճառով հետ կանչված ավտոմեքենաների թվաքանակն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել Է 100 միլիոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am