Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ

G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու 
շուրջ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ յոթնյակի» (G7) երկրների էներգետիկայի նախարարներն սկզբունքային համաձայնություն են հասել մինչև 2030-ականների առաջին կեսը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ածխի օգտագործումը դադարեցնելու շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Կա տեխնիկական համաձայնություն», - Իտալիայի էներգետիկայի նախարար Ջիլբերտո Պիկետո-Ֆրատինն ասել է ապրիլի 29-ին Թուրինում կայացած հանդիպման ժամանակ։

Վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի ապրիլի 30-ին։ Այդ ժամանակ կհրապարակվի տնտեսության դեկարբոնիզացման (ածխաջրածիններից հրաժարման) մանրամասն պլանը։

G7-ի երկրները դեռ 2023 թվականին պայմանավորվել էին հրաժարվել ածխով աշխատող էլեկտրակայաններից, սակայն երկրները չէին կարողացել համաձայնության գալ ընդհանուր ժամկետի շուրջ:

Վերջնական համաձայնագիրը քայլ կլինի 2023 թվականին Դուբայում ՄԱԿ-ի կլիմայի համաժողովում համաձայնեցված նպատակներին հասնելու համար: Կլիմայի փոփոխության COP28 միջազգային համաժողովի ամփոփիչ փաստաթուղթը կոչ է անում հրաժարվել հանածո վառելիքից, սակայն նրանում հստակորեն ամրագրված չէ փուլային հրաժարումը ածխից, նավթից և գազից:

Միևնույն ժամանակ Իտալիան, որն այս տարի նախագահում է G7-ը, մտադիր է արդեն մինչև 2025 թվականն անջատել ածխով աշխատող իր բոլոր էլեկտրակայանները, բացառությամբ Սարդինիա կղզում գտնվող էլեկտրակայանների: Գերմանիան, որտեղ էլեկտրաէներգիայի 26 տոկոսը դեռևս ստացվում է ածխով աշխատող էլեկտրակայաններից, պլանավորել է մինչև 2038 թվականն ամբողջությամբ հրաժարվել ածխից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am