Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը

Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում 
հրադադարի հարցը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի և Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ ապրիլի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առանձին զրույցների արդյունքների մասին հաղորդագրություններ է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

ԱՄՆ ղեկավարն ալ Թանիի և աս-Սիսիի հետ դիտարկել է «ներկայում քննարկման փուլում գտնվող պատանդների ազատ արձակման, ինչպես նաև Գազայի հատվածում կրակի անհապաղ և երկարաժամկետ դադարեցման շուրջ գործարքը»։

«(ԱՄՆ) նախագահը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի` ապահովելու դրա պայմանների լիարժեք կատարումը», - հավելել են Սպիտակ տանը։

Իսկ Եգիպտոսի նախագահի հետ զրույցում Բայդենը կոչ է արել «բոլոր ջանքերը գործադրել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատ արձակելու համար, քանի որ դա միակ խոչընդոտն է Գազայի բնակիչներին դեպի անհապաղ զինադադար և իրավիճակի թեթևացում տանող ճանապարհին»:

Սպիտակ տան ղեկավարը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է նաև «Գազայի քաղաքացիական բնակչությանը կենսականորեն կարևոր օգնության հոսքն ավելացնելու նախաձեռնությունները»։

«(ԱՄՆ) նախագահը նաև հաստատել է, որ կարևոր է պաշտպանել քաղաքացիական անձանց կյանքը և ապահովել, որ պաղեստինցիները Եգիպտոս կամ Գազայի սահմաններից դուրս որևէ այլ վայր չտեղափոխվեն», - նշվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am