Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան

Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը 2024 թ. մայիսի 2-ին կհյուրընկալի 2009-2021թթ. Երերույքի հնավայրում գիտական աշխատանքներ իրականացրած Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին, ինչպես նաև ՀՀ կառավարության, Եվրոպական Միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության ներկայացուցիչների և մշակութային ոլորտի այլ դերակատարների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, նշելով, որ միջոցառումը, որ կազմակերպվում է Եվրոպա Նոստրայի փոխնախագահի Հայաստան այցի առիթով, տեղի է ունենում մեկ տարի անց այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան հայտարարեցին 2023 թ. Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրայի մրցանակների հաղթողների անունները՝ ոլորտի եվրոպական ամենահեղինակավոր մրցանակներով պարգևատրելով 21 երկրներից 30 բացառիկ աշխատանքներ:

«Հետազոտություն» անվանակարգում Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպա Նոստրան պարգևատրել են «Հնագիտական հետազոտություններ՝ ուղղված Երերույքի պահպանությանը (Հայաստան/Ֆրանսիա)» ծրագիրը:

Երերույքի վաղ քրիստոնեական և միջնադարյան հնավայրում 2009-2021 թթ․ տարբեր ազգերի փորձագետների կողմից իրականացվել են գիտական, բազմամասնագիտական և էկոլոգիայի ոլորտում առաջատար հետազոտական  աշխատանքներ:

Այս առիթով կներկայացվի մրցանակը և Երերույքում իրականացված և իրականացվող տարբեր ծրագրեր:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ֆինանսավորել է Երերույքի գիտական ​​աշխատանքների և պեղումների մի մասը, ինչպես նաև հնավայրին նվիրված ֆրանսերեն-հայերեն երկլեզու աշխատության հրատարակումը: Դեսպանությունն այժմ աջակցում է Երերույքում ցուցանակների և գիտական ​​հետազոտությունների պիլոտային ծրագրին, որը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am