Հասարակական

Արփինե Հովհաննիսյանը զգալի առաջընթաց է արձանագրում ԴԱՀԿ ծառայության գործառույթներում

2 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանը զգալի առաջընթաց է արձանագրում ԴԱՀԿ ծառայության գործառույթներում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականացված միջոցառումների արդյունքում զգալի առաջընթաց է գրանցվել ծառայության գործառույթներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 22-ին անդրադառնալով Դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումներին` նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Բարձրացել է ինչպես ծառայության աշխատակիցների պատասխանատվությունը իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, այնպես էլ կադրերի որակական կազմի, նրանց ընտրության, տեղաբաշխման, ատեստավորման և ուսուցման աշխատանքների մակարդակը»,-ասաց նախարարը:

Կատարողական վարույթների քանակի շեշտակի ավելացման պայմաններում ծառայության ստորաբաժանումների կողմից իրենց առաջադրանքների կատարման, կատարողական վարույթների ընթացքի, ինչպես նաև հարկադիր կատարողների կատարած աշխատանքների պարբերական քննարկումների և վերլուծությունների հետևողականությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների շարունակական կիրառումը նկատելիորեն խթանել է կատարողական գործողությունների արդյունավետությունը:

Նախարարի խոսքով` հաշվետու տարվա ընթացքում ծառայության էլեկտրոնային համակարգերի անվտանգությունը ապահովելու նպատակով պահուստային սերվերային հանգույց է տեղադրվել Գյումրի քաղաքում՝ ծառայության Շիրակի մարզային բաժնի վարչական տարածքում:

Ի կատարումն ՀՀ վարչապետի կողմից ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականների՝ գործարկվել է SMS հաղորդագրության միջոցով պարտապանին ծանուցելու համակարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում