Հասարակական

«Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով քննարկում է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

«Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով քննարկում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Այն կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության հետ համատեղ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկման նպատակն էր ներկայացնել նորաստեղծ Պրոբացիայի պետական ծառայությունը, դրա կառուցվածքը, գործառույթները, իր առջև դրված խնդիրներն ու ծառայության ակնկալիքները և հնարավոր մարտահրավերները՝ նպաստելով հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության գործունեության հիմնական առանձնահատկությունները, շահառուի ռիսկերի և կարիքների բացահայտման և գնահատման համար մշակված գործիքները:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ ամեն դատապարտյալի հետ տարվում է անհատական աշխատանք և Ծառայության ներդրմամբ էապես կնվազեն կրկնահանցագործությունները:

Փոխնախարարը անդրադարձել է նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Վանաձորում իրականացված պրոբացիոն պիլոտային ծրագրին, վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը և վերջին ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին :

Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 18-ին Ազգային ժողովն ընդունել է «Պրոբացիայի մասին» օրենքը, իսկ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել Արդարադատության նախարարության կազմում Պրոբացիայի պետական ծառայության ստեղծման մասին ՀՀ Կառավարության որոշումը, որով էլ տրվել է Ծառայության աշխատանքների մեկնարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում