Քաղաքականություն

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ունեն կայուն եւ վստահելի հարաբերություններ. մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»

3 րոպեի ընթերցում

Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ունեն կայուն եւ վստահելի հարաբերություններ. մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկեց «ՆԱՏՕ-ի շաբաթ» 10-րդ միջոցառումների շարքը: Բացման արարողությանը տեսակապով իր ողջույնի խոսքը հայտնեց Կովկասում եւ Կենտրոնական ԱսիայումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչՋեյմս Ապատուրայը՝ ընդգծելով Հայաստանում միջոցառման անցկացման կարեւորությունը:

«Ես գոհ եմ Ձեզ հետ առնվազն այս կերպով խոսելու համար, քանի որ ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն ունեն շատ կայուն եւ վստահելի գործընկերություն, որին, չեմ կարծում, որ հայերի մեծ մասը տեղյակ է կամ բավականաչափ գնահատում է, քանի որ միշտ չէ, որ մեր արածը գովազդում ենք: Քաղաքականության եւ գործնական տեսանկյունից ստեղծված են բավականին վստահելի եւ երկարաժամկետ հարաբերություններ: Գործընկերության ամենացայտուն օրինակներից մեկը Հայաստանի աջակցությունն է խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում: Դա ցույց է տալիս, թե ինչքան կարեւոր է Հայաստանի դերը եւ կարող է լինել, ինչի համար երախտապարտ ենք: Իրականում մենք շատ բաներ ենք անում միասին, ինչպես օրինակ՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, որին կարծում եմ՝ ամբողջ ՀՀ կառավարությունը բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերում: Շատ բաներ են տեղի ունենում, շարունակելու ենք նույն ոգով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջեյմս Ապատուրայը:

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց նոյեմբերի 14-18-ն անցկացվող միջոցառումների շարքը՝ նշելով, որ հիմնական նպատակն է հանրությանը ներկայացնել այն գործողությունները, որոնք Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ դաշինքի հետ համագործակցության շրջանակում: Միջոցառումների շարքն ընդգրկում է «Կանայք զինված ուժերում», «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում» թեմաներով աշխատաժողովները, Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայխաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը, «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» տեղեկատվական օրը: Միջոցառումների շարքը կեզրափակվի Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմամբ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում