Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բուլղարիայում 13 միլիոն կեղծ եվրո են գտել լճի հատակին

Բուլղարիայում 13 միլիոն կեղծ եվրո են գտել լճի հատակին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարացի ոստիկանները ջրամբարի հատակին հայտնաբերել են շուրջ 13 միլիոն եվրո գումարի կեղծ թղթադրամներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ջրասուզակ ոստիկանները թղթադրամները ջրի տակից հանել են Լենովո գյուղից ոչ հեռու: Դրանք լճում թաքցված են եղել ամբարտակի մոտ:

Մասնագետներն ասում են, որ խոսքը վերաբերում Է 500 եվրո արժողությամբ թղթադրամների: Դրանք պատճենվել են շատ պրոֆեսիոնալ մակարդակով, սակայն դրանց վրա բացակայում են որոշ նշաններ:  

Առայժմ հայտնի չԷ, թե հատկապես որքան կեղծ դրամ Է գտնվել: Գտնված թղթադրամները հաշվելու համար ոստիկանությունը նախ ստիպված կլինի չորացնել դրանք: Կեղծ դրամներով թաքստոցի գտնվելու վայրը նշել Է դրամանենգների ելուզակախմբի ենթադրյալ անդամներից մեկը, որին ավելի վաղ ձերբակալել Էին ոստիկանները: Նրա հետ մեկտեղ կալանավորված Է եւս երկու մարդ: Նրանցից զենք են առգրավել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am