Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Հարավային Օսիայի ուղղությամբ այլընտրանքային ճանապարհ ունենալու տարբերակը չի բացառվում. Անդրեյ Բաբկո

Հարավային Օսիայի ուղղությամբ այլընտրանքային ճանապարհ ունենալու տարբերակը չի 
բացառվում. Անդրեյ Բաբկո

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք ռուս-վրացական գործարար համաժողովին կբարձրացվի նաև Հայաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը:

Լրագրողները հետաքրքվեցին, թե որքանո՞վ է հավանական Հարավային Օսիայով ճանապարհ բացելը: Ի պատասխան, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն նշեց, որ ցանկացած բիզնես նախագիծ պետք է տնտեսական հիմավորում ունենա:

«Ներկայում դեռ փաստարկված չէ այն, որ մեծ ծավալի բեռնափոխադրումների հոսք կարող է լինել Իրանից դեպի Ռուսաստան, չնայած մենք դրան ձգտում ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհին, ապա ցանկացած գործարար կիրականացնի ներդրում միայն այն դեպքում, եթե անհրաժեշտ բեռնափոխադրումների ծավալը լինի»,-ասաց Անդրեյ Բաբկոն` նշելով, որ Հարավային Օսիայի ուղղությամբ այլընտրանքային ճանապարհ ունենալու տարբերակը չի բացառվում:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինն էլ ավելացրեց, որ այլընտրանքային ճանապարհներին վերաբերող հարցերի հետ կապված քննարկումներ կլինեն: Նա հույս հայտնեց, որ այլընտրանքային ճանապարհների հետ կապված որոշումը կլինի ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am