Տարածաշրջանային

Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով բաշխել է խորհրդարանի մանդատները

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների առաջին փուլի արդյունքներով բաշխել է խորհրդարանի մանդատները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները, որոնց համաձայն համամասնական համակարգով օրենսդիր մարմին են անցնում երեք քաղաքական ուժեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին. 77 մարդ ընտրվում Էր կուսակցական ցուցակներով, 73 պատգամավոր՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Վրաստանի ԿԸՀ-ն ընտրությունների երկրորդ փուլ Է նշանակել 50 ընտրատարածքներում:

«2016 թվականի հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ համամասնական համակարգով հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են երեք քաղաքական սուբյեկտներ՝ «Միասնական ազգային շարժումը», հավաքելով ձայների 27,11 տոկոսը, ստացել Է 27 մանդատ, «Հայրնեասերների դաշինքը՝ 5,01 տոկոս ձայներով ստացել Է 6 մանդատ եւ «Վրացական երազանքը»՝ 48,68 տոկոս ձայներով՝ 44 մանդատ»,- հայտնում Է ԿԸՀ-ն:

Գերատեսչությունը նաեւ նշում Է, որ մեծամասնական հաամակարգով առաջին փուլում 50 տոկոսի արգելքը կարողացել Է հաղթահարել 23 թեկնածու, եւ նրանք բոլորն Էլ ներկայացված Էին «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Հետեւաբար քվեարկության առաջին փուլի արդյունքում իշխող կուսակցությունն արդեն ստացել Է 67 պատգամավորական տեղ:

Վրաստանի խորհրդարանի վերջանական կազմը հայտնի կդառնա քվեարկության երկրորդ փուլի արդյունքում, որը կկայանա հոկտեմբերի 30-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում