Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Արթուր Ալեքսանյանին Գյումրու ավագանին շնորհեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը


ԳՅՈՒՄՐԻ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանին  հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը տալու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավագանին նաև որոշեց  2016 թվականին օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին դրամական պարգև հատկացնել` այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացնելով  11 միլիոն 700 հազար դրամ գումար:

Այս հարցերից բացի, ավագանու նիստի մնացած հատվածն անցավ բավականին բուռն քննարկումներով: Օրակարգի ամենավերջին հարցը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելու հարցն էր։ Ավագանու վերջին նիստի ժամանակ որոշվել էր «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել նաև Լևոն Սարգսյանին: Հարցը դրվեց ավագանու քննարկման՝ նիստին մասնակցող ավագանու բոլոր անդամները, բացառությամբ Լևոն Բարսեղյանի, միաձայն դեմ քվեարկեցին Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելուն: 

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ