ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է ԱԳ նախարարի պաշտոնում
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար