ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Գևորգյանին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար»:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է ԱԳ նախարարի պաշտոնում
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար