ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր Վիգեն Սարգսյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է ԱԳ նախարարի պաշտոնում
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար