Հասարակական

Աշգաբադում տեղի է ունեցել Կայուն տրանսպորտի համաշխարհային կոնֆերանսին նվիրված միջազգային մեդիաֆորում

3 րոպեի ընթերցում

Աշգաբադում տեղի է ունեցել Կայուն տրանսպորտի համաշխարհային կոնֆերանսին նվիրված միջազգային մեդիաֆորում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշգաբադում սեպտեմբեր 16-ին իր աշխատանքն ավարտեց Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված Միջազգային լրատվամիջոցների համաժողովը, որը նվիրված էր Կայուն տրանսպորտի համաշխարհային կոնֆերանսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի մասնակիցներն էին մի շարք միջազգային և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, մեդիաֆորումին մասնակցելու համար Աշգաբադ էին ժամանել այնպիսի միջազգային լրատվական գործակալությունների և հրատարակությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են` TRT-ն, IRNA-ն, Euronews- ը, The Tokio Shimbun և ուրիշներ:

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և գործակալությունների ներկայացուցիչներ` այդ թվում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչը, ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ներկայացուցիչը, Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի միության (IRU), Միջազգային ծովային կազմակերպության (MMO), Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (OSJD) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ներկայացուցիչները:

Լիագումար նիստերի ընթացքում քննարկվել են տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության իրավապայմանագրային դաշտ ստեղծելու, ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, տրանսպորտային և տարանցիկ միջանցքների ստեղծման հիմնախնդիրները, որոնք մեծ դերակատարություն կունենան կայուն զարգացում ապահովման գործում: Առանձնակի ուշադրություն է դարձվել զանգվածային լրատվամիջոցների դերին, որոնք որպես գործնական միջոց կոչված են խթանելու պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական և տնտեսական կառույցների միջև փոխըմբռնումը 21-րդ դարում համաշխարհային տրանսպորտային ռազմավարության ընդհանուր նպատակների իրականացման գործում:

Մեդիաֆորումի աշխատանքների արդյունքում համաժողովի մասնակիցները նշել են Թուրքմենստանի տրանսպորտի ոլորտում ունեցած այն մեծ դերակատարումը, որը հանգեցնում է արդյունավետ համագործակցության խթանմանը, ինչպես նաև մատնանշել են այս հարցի շուրջ ծավալված միջազգային լայն երկխոսությունը, որը նախաձեռնել է Թուրքմենստանի նախագահը: Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները իրենց երախտագիտությունն են հայտնել թուրքմենական կողմին հյուրընկալության, մեդիաֆորումի անցկացման բարձր մակարդակ և հաջող գործունեության օպտիմալ պայմաններ ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում