Տնտեսություն

Հայաստան-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի մասնավոր ընկերության

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի մասնավոր ընկերության

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման գործընթացը հնարավոր է փոխանցվի որեւէ մասնավոր ընկերության: Այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ գոտու ստեղծման վերաբերյալ քննարկումների արդյունքում երեք առաջադրված տարբերակներից գերակշռողը դա է:

«Ազատ տնտեսական գոտու թեման արդեն բարձրացվել է եւ դարձել քննարկումների առարկա, բայց սա դեռեւս գործնական քայլերի փուլ չէ: Իրանում առաջիկայում նախատեսվում է հայկական ապրանքների ցուցահանդես. մեր այցի շրջանակում էլ նախատեսում ենք բանակցել այդ ուղղութամբ: Պետք է օգտագործենք այդ ընթացքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց փոխնախարարը:

Հոկտեմբերի 5-8-ը Իրանում անցկացվող հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսից Հովհաննես Հովհաննիսյանն ակնկալում է Իրան-Հայաստան գործարարների միջեւ նոր պայմանագրերի կնքում:

«Ունենք որոշակի արդյունքներ հայաստանյան ծառայությունների՝ իրանական շուկա արտահանելու հարցում օրինակ՝ ggtaxi-ն, Ucom-ը: Հույս ունենք, որ այս ցուցահանդեսը եւս կնպաստի նոր պայմանագրերի կնքմանը եւ հայկական այլ ապրանքների, ծառայությունների իրացմանը իրանական շուկայում»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում