Միջազգային

Անգելա Մերկելն Էստոնիայի «Էլեկտրոնային քաղաքացիություն» է ստացել

1 րոպեի ընթերցում

Անգելա Մերկելն Էստոնիայի «Էլեկտրոնային քաղաքացիություն» է ստացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանձնել Է Էստոնիայի «Էլեկտրոնային ռեզիդենտի» քարտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 25-ին հայտնել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունն իր Twitter-ում:

«Վարչապետ Տաավի Ռիյվասն Էլեկտրոնային քաղաքացիության քարտ Է հանձնել կանցլեր Մերկելին: Նա դարձել Է Էստոնիայի 11867-րդ Էլեկտրոնային քաղաքացին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Էստոնիայի խորհրդարանը 2014 թվականի հոկտեմբերին ուղղումներ Է մտցրել ինքնությունը հավաստող փաստաթղթերի մասին օրենքում՝ հաստատելով «Է-ռեզիդենտ» հասկացությունը: Օրենսդիրների մտահղացմամբ՝ սույն կարգավիճակը կներգրավի օտարերկրացի քաղաքացիներին, որոնք կստանան ինքնության թվային հավաստագիր՝ փաստաթուղթ, որը նախատեսված Է սոսկ Էլեկտրոնային միջավայրում օգտագործման համար: Օրինակ՝ այն կարելի Է օգտագործել պետական առցանց-ծառայություններից օգտվելիս, ֆիրմաներ գրանցելիս իրավազորման համար կամ առանց երկրում ֆիզիկական ներկայության թվային ստորագրության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում