Սպորտ

Ռիոյի Օլիմպիադայի հանդիսատեսների թիվը համադրելի է 2012-ի Խաղերի վարկանիշների հետ. ՄՕԿ

1 րոպեի ընթերցում

Ռիոյի Օլիմպիադայի հանդիսատեսների թիվը համադրելի է 2012-ի Խաղերի վարկանիշների հետ. ՄՕԿ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի հեռուստատեսային եւ մարկետինգային ծառայության գործադիր տնօրեն Տիմո Լումմեն հայտարարել է, որ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերը կդիտի նույնքան մարդ, որքան Լոնդոնի խաղերը: Լումմեի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

ՄՕԿ-ի գնահատումների համաձայն՝ մինչեւ Օլիմպիադայի ավարտը մրցումները կդիտի մոլորակի բնակչության մոտավորապես կեսը՝ 3,6 մլրդ մարդ: Նույն քանակությամբ մարդիկ են դիտել 2012 թվականի Խաղերը: Մինչ այժմ առավել շատ հանդիսատեսներ են գրանցվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում:

«Հաշվարկը շարունակվում է, սակայն, մեր կանխատեսումներով, Ռիոյի Խաղերի բացման արարողությունը դիտած մարդկանց թիվը կլինի նույնքան, որքան եւ չորս տարի առաջ՝ մոտավորապես 342 մլն»,- ասել է Լումմեն:

Ռիոյի Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 21-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում