Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին, նպատակ չկա նրան Էրեբունի տանելու. ոստիկանություն

Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցում բանակցություններին, նպատակ չկա նրան Էրեբունի 
տանելու. ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում զինված խմբի գործողությունները կրում են լոկալ բնույթ. դրանք սահմանափակվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքով: Այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը` հերքելով զինված խմբի տարածած տեղեկություններն այն մասին, իբր գրավել են նաև օդանավակայաններ: «Հայտարարում եմ, որ գործողությունները կրում են լոկալ բնույթ, դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ: Առայժմ ընթանում են բանակցություններ: Նրանք հարձակում են գործել գնդի տարածք` լինելով զինված. տարածում են սուտ տեղեկություններ, իբր զենքը վերցրել են գնդի տարածքից, սակայն նրանք ի սկզբանե զինված հարձակում են գործել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պողոսյանը:  

Նա տեղեկացրեց նաև, որ Ազատության հրապարակից բերման ենթարկվածները բոլորն օրինական հիմքերով են տարվել և սահմանված ժամկետներում բաց կթողնվեն:

Պողոսյանի խոսքով` վիրավորվածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, նրանք ունեն հրազենային վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում: Վիրավորները և սպանվածի մարմինը տեղափոխվել են: Ոստիկանության գնդապետը սպանվել է հարձակման ժամանակ: «Նա մեր վաղուցվա աշխատակիցներից էր, մարտական ընկերը, լավագույններից մեկը»,-ցավով ընդգծեց Հունան Պողոսյանը` հաստատելով տեղեկությունը, որ ոստիկանության օպերատոր է վիրավորվել:

Նա տեղեկացրեց, որ զինված խմբի պահանջը չի փոխվել` պահանջում են Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Նրանց մոտ վեց մարդ է պատանդ պահվում: Փոխոստիկանապետը հերքեց լուրերը, որ Ժիրայր Սեֆիլյանը մասնակցում է բանակցություններին: Առաջիկայում նպատակ չկա նրան բերելու:

«Հորդորում ենք հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից: Միշտ կոչ ենք արել արկածախնդրության չդիմել»,- ասաց Հունան Պողոսյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]