Սպորտ

«Եվրո 2016». Վիկինգներն ընդեմ ֆավորիտ Ֆրանսիայի

5 րոպեի ընթերցում

«Եվրո 2016». Վիկինգներն ընդեմ ֆավորիտ Ֆրանսիայի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչ հադիպումները մոտենում են իրենց ավարտին: Վերջին մրցավեճը Ֆրանսիա-Իսլանդիա խաղն է, որի հաղթողը կիսաեզրափակչում կմրցի Գերմանիայի հավաքականի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման անոնսը:

Ֆրանսիայի ազգային հավաքական: Եթե դատենք ֆուտբոլային արդյունքներով, «Եվրո 2016»-ում Ֆրանսիայի ընտրանին ամենակայուն է: Ֆրանսիացիները թեպետ չեն ցուցադրում այն կրակոտ, արյունավետ ֆուտբոլն, որն ակնկալում են ֆուտբոլասերներն, այնուհանդերձ արդյունքների առումով Դիդյե Դեշամի թիմը խնդիրներ չունի: Իսլանդիայի հավաքականը ֆրանսիացիների համար, առաջին հայացքից, ամենացանկալի մրցակիցն է այս փուլում, սակայն ավելորդ ինքնավտահությունը կարող է չար կատակ խաղալ Ֆրանսիայի գլխին: Անգլիայի ընտրանու պարտությունը պետք է դաս լինի հենց ֆրանիացիների համար:

Ֆրանսիայի հավաքականը «Եվրո 2016»-ը սկսեց դժվարին երկու հաղթանակներով: Ֆրանսիացիների զոհը առաջին դեպքում Ռումինաին էր, երկրորդում՝ Ալբանիան: Ապահովելով իր տեղը 1/8 եզրափակիչում, Ֆրանսիան վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Շվեյցարիայի ընտրանու հետ:

Փլեյ-օֆում Իռլանդիայի հավաքկանանի դեմ խաղը առաջին հայացքից պետք է հեշտ տրվեր ֆրանսիացիենրին: Սակայն Իռլանդիան խաղակսզբում ավելի ակտիվ գործեց և կարողացավ բացել խաղի հաշիվը: Առաջին կեսում Դեշամի թիմը այդպես էլ ոչինչ անել չկարողացավ: 2-ր կեսում Անտուան Գրիզմանի ջանքերով Ֆրանսիան բեկեց հանդիպման ընթացը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Գրիզմանն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Ֆրանսիայի հավաքականից «Եվրո 2016»-ակնկալիքները միայն չեմպիոնական են: Իսլանդիայի հավաքականին անցնելը եռագույների ուժերի սահմաններում է:

Իսլանդիայի ազգային հավաքական: Այն ինչ կատարեցին «Եվրո 2016»-ում Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները, վստահաբար կարելի է ասել, որ իր անջնջելի հետքը թողեց համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ առաջին մասնագիտությամբ, կաշվե գնդակի վարպետներ չէին, ապացուցեցին, որ նորին մեծության ֆուտբոլն ազգասիրության և հայրենաիրության հետ սերտ կապված է: Ֆուտբոլային վիկինգները եկան, տեսան ու հաղթեցին: Իլանդական ֆուտբոլային սագան դեռ «Եվրո 2016»-ում շարունակվում է և անհայտ է, թե ուր է հասնելու: Անկախ այն հանգամանքից, Իլանդիան քառորդ եզրափակիչում կանցնի Ֆրասիայի հավաքականին, թե ոչ, Իսլանդիան արդեն կերտել է անհավանական ֆուտբոլային պատմություն: Ֆրանսիայի հետ պայքարում Արոն Գունարսոնն ու մյուս վիկինգները դեռ անելիքներ ունեն:

«Եվրո 2016»-մեկնարկային 2 հանդիպումներն Իսլանդիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Նախ Պորտուգալիայի հետ արձանագրեց 1-1 հաշիվը, այնուհետև այս ամենը կրկնվեց Հունգարիայի հետ խաղում: Վերջին տուրում Իսլանդիան կարողացավ նվազագույն հաշվով հաղթել Ավստրիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցակիցը Անգլիայի հզոր հավաքականն էր: Անգլիացները խաղի սկզբում բացեցին հաշիվը, սակայն թուլացնելով զգոնությությունը, գնդակ ընդունեցին սեփական դարպասը։ Անցավ ևս մի քանի րոպե, Անգլիան արդեն հայտնվեցպարտվողի դերում: Հետագայում ամբողջ խաղի ընթացքում խաղադաշտում որևէ բան մարզիչ Ռոյ Հոջսոնը չկարողացավ փոխել, և Անգլիան լքեց պայքարը: Անգլիացի մանագետը հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

Ֆրանսիայի ընտրանու դեմ քառորդ եզրափակչում հաղթանակը կարող է դառնալ ևս մեկ մարզչի պաշտոնանկության պատճառ: Ֆրանսիայի ընտրանին թեև հաղթանակներ է տանում և հասել է այստեղ, այնուամենայնիվ Իսլանդիան արդեն ցույց է տվել, որ հնարավոր է պայքարել ցանկացած մրցակցի դեմ: Ֆրանսիան դիմակայության բացահայտ ֆավորիտն է:

Ֆրանսիա-Իսլանդիա: Ֆրանսիայի և Իսլանդիայի հավաքականները միմյանց միջև անցկացրել են 11 պաշտոնական հանդիպում: Դիմակայության միանշանակ առաջատարը Ֆրանսիան է: Վիկիգներն իրենց ակտվում չունեն և ոչ մի հաղթանակ: Ֆրանսիան կարողացել է իր անվան դիմաց գրանցել 8 խաղ և ևս 3 մրցավեճ էլ ավարտել ոչ-ոքի արյունքով: Ֆրանսիան բոլոր խաղերում դարձել է 30 գոլի հեղինակ, իսկ ահա Իսլանդիան ընդամենը 8 գոլ է գրանցել:

Ֆրանսիա-Իսլանդիա հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը Նիդերլանդները ներկայացնղ Բյորն Կուիպերսն է:

Արմեն Մանուկյան

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում