Հասարակական

Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին հարցեր

1 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդման մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է գործընկերոջը և նշել, որ Իրանը, լինելով Հայաստանի ամենավստահելի գործընկեր ու բարեկամ երկրներից մեկը, Հայաստանի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի:

ՀՀ արդարադատության նախարարի հրավերով Հայաստան ժամանած ԻԻՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների դատաիրավական ոլորտի փոխգործակցության զարգացումը կնպաստի նաև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում