Քաղաքականություն

Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախի ճանաչման օրեն­քի նախագիծը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախի ճանաչման օրեն­քի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելԱզգային ժողովի պատգամավորներԶարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենս­­դրական նա­խա­­ձեռ­­նու­թյան կար­գով ներկայացրած«Արցախի Հանրապետությունը ճանաչելումա­սին»ՀՀ օրեն­քի նախագիծը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում:

Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետությանկառավարությունը ներկայացվածօրենքի նախագծիընդունումըպայմանավորում էՀայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Միաժամանակ, ներկայացված օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգաՀՀարտաքինգործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում