Հասարակական

Հնարավոր է, որ պայթող նյութը եղել է ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ․ Վլադիմիր Գասպարյան

1 րոպեի ընթերցում

Հնարավոր է, որ պայթող նյութը եղել է ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ․ Վլադիմիր Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունը ֆիքսել են երկու ճանապարհային տեսախցիկները․ դրանցից մեկը վնասվել է, սակայն երկրորդը ֆիքսել է պայթյունի պահը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանության պետի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի առջևից երկրորդ նստատեղից։ «Հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ»,- լրագրողի հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Այո, հնարավոր է»։ Նա նշեց, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռեւս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։

Առավել մանրամասն, տեղեկություններ, ըստ ոստիկանության պետի, կլինեն առավոտյան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում