Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մանկավարժական համալսարանում բացվեց 4 նոր ուսումնափորձնական լաբորատորիա

Մանկավարժական համալսարանում բացվեց 4 նոր ուսումնափորձնական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեցին 4 նոր ուսումնափորձնական լաբորատորիաներ: Դրանցից մեկը համալրվել է տարածաշրջանում նմանը չունեցող Ռոմանյան սպեկտրոսկոպ հետազոտություններ իրականացնող փորձարարական սարքով, որը ճշգրտորեն կարող է որոշել ցանկացած նյութի ստույգ բաղադրությունը:

«Պիտի փորձենք մեր ապագա ուսուցիչներին ամենաժամանակակից, արդիական տեխնիկայով ապահովել: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հատուկ ծրագիր է իրականացվել, որպեսզի այս համալսարանը և ուսանողները աշխարհի լավագույն լաբորատորիաներին համարժեք հնարավորություններ ունենան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` հույս հայտնելով, որ մի օր դպրոցներն էլ կունենան նմանատիպ լաբորատորիաներ:

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի խոսքով` այսօր բուհն ունի պայմաններ, որոնց շնորհիվ ապագա ուսուցիչները կրթություն կստանան արդիական սարքավորումների միջոցով:

«Այսօր մենք բացում ենք 4 լաբորատորիա: ՀՀ գիտության պետական կոմիտեի հետ մենք մի սարք ենք ձեռք բերել, որը միակն է Հարավային Կովկասում, և որի շնորհիվ կարելի է որոշել նյութի բաղադրությունը: Բացի կրթական հետաքրքրությունից` այդ սարքը հնարավոր է օգտագործել պաշտպանության ոլորտում»,-շեշտեց նա:

Ռուբեն Միրզախանյանի ուղեցկությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջեց նորաբաց լաբորատորիաներով, դիտեց ներկայացված սարքերը, հարցեր ուղղեց պատասխանատուներին:

ՀՊՀՄ-ում բացվել են բուսաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի, աշխարհագրության գիտակրթական, ընդհանուր և անօրգանական քիմիայի, ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի լաբորատորիաներ: Դրանք հագեցած են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով:  Լաբորատորիաները կնպաստեն ուսումնական և գիտական հետազոտություններ իրականացնելուն և կբարելավեն ուսանողների պրակտիկ գործունեությունը:  

 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]