Հասարակական

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ փամփուշտների «պակասի» մասին խոսակցություններին

1 րոպեի ընթերցում

 Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ փամփուշտների «պակասի» մասին խոսակցություններին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ մի հիմնավոր ապացույց չկա այն մասին, թե որևէ ստորաբաժանում ապրիլյան «չորսօրյա» պատերազմի ժամանակ առանց փամփուշտի է եղել, կամ քիչ թվով փափուշտներ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այդ անձնական հուզական պատմություները, թե զինվորները կրակեցին մինչև վերջին փամփուշտը, չի նշանակում, որ զինվորը փամփուշտ չի ունեցել: Եվ հետո, եթե զինվորը պատմում է, որ ինքը մինչև վերջին փամփուշտը կրակել է, դա բնական է: Մենք չենք կարող ձեզ պատմել, թե զինվորն այդ պահին ինչ մարտական խնդիր էր կատարում: Հնարավոր է՝ զինվորն այդ պահին կատարում էր այնպիսի մարտական խնդիր, որ իր հետ եղած ամբողջ մարտապաշարը պետք է կրակեր: Դա բնական երևույթ է, որը հանդիպում է պատերազմների ժամանակ: Ի վերջո, չմոռանանք, սա պատերազմ է, և հակառակորդը իրականացրել է ինտենսիվ հրետանային կրակ: Խոսել այն մասին, որ մեր զինվորները դիրքերում փամփուշտ քիչ են ունեցել, կամ չեն ունեցել, դա անլուրջ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում