Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանում խոստովանում են. հարձակվող կողմն ավելի շատ կորուստներ է ունենում

Ադրբեջանում խոստովանում են. հարձակվող   կողմն ավելի շատ կորուստներ է ունենում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ազգային հերոս Ռասիմ Աքպերովը, անդրադառնալով ԼՂՀ հետ սահմանում Ադրբեջանի ռազմական գործողությունների` ադրբեջանական կողմի համար ցավալի հետեւանքներին, խոստովանել է հանրահայտ այն ճշմարտությունը, որ հարձակվող կողմն ավելի շատ կորուստ է կրում, քան պաշտպանվողը` դրանով մեկ անգամ եւս հաստատելով այն փաստը, որ ապրիլի 2-ից ԼՂՀ-ի դեմ ռազմական գործողությունները սկսել են Ադրբեջանի զինված ուժերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աքպերովը հայտարարել է haqqin.az կայքի հետ զրույցում:

«Ինչպես հայտնի է, հարձակվող կողմը միշտ էլ ավելի շատ կորուստ է կրում, քան պաշտպանվող կողմը», -ասել է նա` նշելով, որ հարձակողական գործողության մեջ ադրբեջանական բանակի կորուստներն անխուսափելի էին:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվել, որ ԼՂՀ հետ մերձճակատային շրջաններում խուճապ է, բնակիչները լքում են Գորամբոյի, Թարթառի, Բարդայի շրջանները:

Ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով սեփական ՊՆ հաղորդագրությանը, հայտնել են, որ այսօր տեղի ունեցած ռազմական գործողություններում «ադրբեջանական կողմը 12 զինծառայող է կորցրել, հակառակորդը ոչնչացրել է մեկ ՄԻ-24 ուղղաթիռ, բացի այդ ականի պայթյունից շարքից դուրս է եկել մեկ տանկ»: Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվում:

Իրականում ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելի մեծ են, եւ մոտ ժամանակում Բաքուն ստիպված կլինի հայտնել ավելի շատ զինծառայողների զոհերի մասին:

Ճշտգրկված տվյալներով` ղարաբաղյան ուժերը հարավարեւելյան ուղղությամբ շարքից հանել են հակառակորդի երկու տանկ, հյուսիսարեւելյան ուղղությամբ` 1 տանկ եւ անօդաչու թռչող սարք: Ժամը մոտ 12:30-ին ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հարավարեւելյան ուղղությամբ խոցել են Ադրբեջանի ԶՈւ եւս մեկ ռազմական ուղղաթիռ (այսօր թվով երկրորդը), իսկ հյուսիսարեւելյան ուղղությամբ` եւս մեկ անօդաչու սարք: 

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` ապրիլի 2-ի առավոտյան մոտ ժամը 08:30-ին Մարտունիի ուղղությամբ ԲՄ-21 (Գրադ») սարքավորումից հթիռակոծության արդյունքում սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը եւ եւս երկու երեխա վիրավորվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am