Տնտեսություն

Moody's-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1

1 րոպեի ընթերցում

Moody's-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունն իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի (բացասականից փոխվել է կայունի- շտկում` 21.03.2016թ.):

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից Ba2-ի, արտարժույթով երկարաժամկետ ավանդների առաստաղը` B1-ից B2-ի: Միաժամանակ արտարժույթով պարտատոմսերի և կարճաժամկետ ավանդների առաստաղը մնացել է անփոփոխ` Ba2/NP:

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը` պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:

Գործակալությունը նաև շեշտում է, որ Հայաստանի տնտեսական աճի համար հավելյալ ռիսկեր է ստեղծում նաև աշխարհաքաղաքական իրավիճակը` պայմանավորված, մասնավորապես,Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում