Միջազգային

Շտայնմայերը Ռուսաստանին հորդորել է օգնել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հարցում

1 րոպեի ընթերցում

Շտայնմայերը Ռուսաստանին հորդորել է օգնել Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ ՎալտերՇտայնմայերը Ռուսաստանի կոչ է արել օգտագործել իր ողջ կարողությունը, որպեսզի ապահովվի Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես հորդորում եմ Ռուսաստանին և կրակի դադարեցման գործում բոլոր մյուս մասնակից պետություններին օգտագործել իրենց ազդեցությունը, որպեսզի ապահովեն Սիրիային հումանիտար օգնության տրամադրումը, իսկ նախագահ Բաշար Ասադի ռեժիմին և սիրիական ընդդիմությանը` իջեցնել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված լարվածության մակարդակը»,-Շտայնմայերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Նրա խոսքերով, անթույլատրելի է, որպեսզի մյունխենյան պայմանավորվածությունները «թաղվեն ռումբերի տակ»:

Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբիհանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել մեկ շաբաթում Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմ սահմանել, արագացնել հումանիտար օգնության տրամադրումը և աշխատել սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու ուղղությամբ: Միաժամանակ, որոշվել է շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում