Քաղաքականություն

ՀՅԴ-ն վստահ է` ճիշտ է վարվում ՀՀԿ-ի հետ համագործակցելով

2 րոպեի ընթերցում

ՀՅԴ-ն վստահ է` ճիշտ է վարվում ՀՀԿ-ի հետ համագործակցելով

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահեցնում է` եթե համոզված չլինեին, որ ճիշտ են վարվում ՀՀԿ-ի հետ համագործակցելով, հաստատ այդպես չէին անի: «Սա ոչ առաջին, ոչ վերջին անգամն է: Դաշնակցությունը «չի վերջանալու»: Մենք գիտենք, որ երկրում կան լրջագույն խնդիրներ, ու դրանք պետք է լուծվեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Աղվան Վարդանյանը: Նա շեշտեց, որ նոր Սահմանադրության ընդունումը երկրում իրավիճակ է փոխել: «Ուզենք, թե չուզնեք, նոր Սահմանադրությունը մեր երկրում միանձնյա որոշումների ավարտի սկիզբն է ազդարարել: Մենք համակարգ ենք փոխել, դանդաղ, բայց այս ճանապարհով պետք է գնալ, ու տարբեր քաղաքական ուժեր պետք է նստեն, քննարկեն, համաձայնության գան»,-հավելեց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը նկատեց, որ ՀՀԿ-ի հետ համատեղ գործակցության ձևաչափերի հստակեցումը ժամանակ ու աշխատանք է պահանջում: «Հնարավոր համագործակցության արդյունքում մենք պետք է մեր քաղաքացներին համատեղ ասելիք ունենանք, թե ինչ ենք ծրագում, ինչպես, ինչ ուղղություններով ենք աշխատելու, սա ենթադրում է փոխադարձ համաձայնություն»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Դաշնակցական պատգամավորը չբացառեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո էլ հնարավոր է ՀՀԿ-ի հետ համագործակցության ծավալում:

«Բնական է, որ խոսվում է ապագայի մասին: Կախված 17 թվականի ընտրությունների արդյունքներից` կդիտարենք համագործակցության ձևաչափերը»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափի շուրջ հստակություն կլինի հաջորդ շաբաթվա վերջ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում