Քաղաքականություն

Արմեն Աշոտյանը Հայաստանի ընդդիմությունը համարում է երկրի խնդիրը

1 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը Հայաստանի ընդդիմությունը համարում է երկրի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն կարծիքին է, որ Հայաստանի խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմությունը: «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներն էլ ցույց տվեցին, որ մեր երկրի խնդիրն ընդդիմությունն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ կարճ զրույցի ընթացքում ասաց Աշոտյանը:

Նա մանրամասնեց, որ խոսքն այն ընդդիմության մասին է, որը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում փորձում էր խանգարել «այո»-ի քարոզչությանը, որը երկրի համար ապագա չի տեսնում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում