Քաղաքականություն

Երթի մասնակիցները փորձել են մոտենալ ՀՀԿ գրասենյակին և պոկել են ՍԴՀԿ գրասենյակի «այո»-ի պաստառը

2 րոպեի ընթերցում

Երթի մասնակիցները փորձել են մոտենալ ՀՀԿ գրասենյակին և պոկել են ՍԴՀԿ գրասենյակի «այո»-ի պաստառը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մասնակիցները փորձել են մոտենալ Մելիք-Ամադյան փողոցում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակին, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ սակայն ոստիկաները պատ են կազմել և դա թույլ չեն տվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երթի մասնակիցները պոկել են նաև Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության գրասենյակի «այո»-ի պաստառը:

«Նոր Հայաստան» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամները բանակցել են ոստիկանների հետ, որից հետո հայտարարել են, որ ամեն ինչ անելու են բախումներից զերծ մնալու համար: Երթի կազմակերպիչերը հայտարարեցին, որ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, սակայն մինչ այս պահը մասնակիցները շարունակում են մնալ Վերնիսաժին հարող տարածքում: Ոստիկանությունը թույլ չի տալիս երթին զուգահեռ դիմանիկներ օգտագործել, իսկ երթի մասնակիցները պնդում են, որ առանց բարձրախոսների բողոքի ակցիան չեն կարող իրականացնել:

ԼՐԱՑՈՒՄ

Հանրապետության փողոցում և Հանրապետության հրապարակում որոշ ժամանակ կանգնելուց հետո Երևանում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները երթը շարժվել է դեպի Ազատության հրապարակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում