Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Նոր գիրք» 2/43. «Ճամփորդություն գիշերից անդին», «Եսասեր հսկան»

«Նոր գիրք» 2/43. «Ճամփորդություն գիշերից անդին», «Եսասեր հսկան»

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Համաշխարհային գրականություն

Լուի-Ֆերդինանդ Սելին, «Ճամփորդություն գիշերից անդին»


Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին»՝ 1932 թվականին լույս տեսած վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը: Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կյանքի բնականոն հունից դուրս ընկած և հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը և միևնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է: Ֆրանսերենից թարգմանեց Նվարդ Վարդանյանը: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Օսկար Ուայլդ, «Եսասեր Հսկան»


Եսասեր հսկայի սիրտն ու նրա պարտեզը պատված են սառույցով: Խստաշունչ ձմեռը հաստատվել է հսկայի պարտեզում, քանի որ նա այնտեղից դուրս է վտարել բոլոր փոքրիկներին: Մի օր, սակայն, հսկան տեսնում է իր պատուհանից, թե ինչպես է երեխաների գաղտագողի վերադարձի հետ կենդանացել իր պարտեզը: Նրա սիրտն այլևս չի դիմադրում…Բնության և սիրո, դրանց վերափոխիչ ուժի մասին պատմող այս դասական հեքիաթն ուղեցվում է գունագեղ նկարազարդումներով և հրաշալի նվեր է բոլոր մանուկներին: Թարգմանությունը` Ալվարդ Ջիվանյանի, նկարազարդումները` Ռիտվա Վուտիլայի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]