Միջազգային

Բելգիայի Մոնս քաղաքի արվարձանում ոստիկանությունն անցկացնում է հակաահաբեկչական գործողություն. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

Բելգիայի Մոնս քաղաքի արվարձանում ոստիկանությունն անցկացնում է հակաահաբեկչական գործողություն. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեկ անձ ձերբակալվել է նոյեմբերի 28-ին Բելգիայի հարավ-արևմուտքում գտնվող Մոնս քաղաքի Նիմի արվարձանում անցկացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում: Այս մասին հայտնել է «ԲելՌՏԼ» ռադիոկայանը:«Նիմիում հակաահաբեկչական գործողության ընթացքում կասկածյալն ավտոմեքենայով փորձել է անցնել ոստիկանական արգելափակոցները, որոնք տեղակայվել են ճանապարհի վրա: Ոստիկանությունը կարողացել է նրան ձերբակալել, նա վիրավորվել է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել է ռադիոկայանը:

Ավելի վաղ ՌՏԼ հեռուստակայանը տեղեկացրել էր «Մոնսի մերձակայքում գտնվող Նիմի համայնքում խոշոր ոստիկանական գործողության մասին»: Ըստ հեռուստակայանի տեղեկատվության՝ հատուկ գործողությանը մասնակցում են տասնյակ ոստիկաններ:

Այժմ Բելգիայում որոնման մեջ են տասը զինված ծայրահեղականներ, որոնցից առնվազն երկուսն ուղիղ կապ ունեն նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: Նոյեմբերի 14-ից ոստիկանությունն երկրով մեկ իրականացրել են ավելի քան 50 հակաահաբեկչական գործողություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ: Նրանցից վեցը մնացել են կալանքի մեջ, իսկ մյուսներն ազատ են արձակվել հարցաքննությունից հետո:

Բելգիայում հակաահաբեկչական գործողությունների կենտրոնը Բրյուսելի Մոլենբեկ համյանքն է, որը նշանակալի չափով բնակեցված է Մարոկոյից ներգաղթածներով: Այստեղ էին ապրում Փարիզում ահաբեկչություն կատարած երկու մահապարտներ, ինչպես նաև ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբաուդ Աբդելհամիդը, որը վնասազերծվել է Փարիզի Սեն Դենի արվարձանում Ֆրանսիայի հատուկ ծառայությունների իրականացրած գործողության ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում