Արցախ

Գիտամշակութային կամուրջ է գցվում Երևանի Մատենադարանի և Ռուսաստանի ազգային գրադարանի միջև

1 րոպեի ընթերցում

Գիտամշակութային կամուրջ է գցվում Երևանի Մատենադարանի և Ռուսաստանի ազգային գրադարանի միջև

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Ազգային գրադարանի ղեկավարության հրավերով Սանկտ Պետերբուրգում հյուրնկալվող Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նոյեմբերի 27-ին հանդիպում է ունեցել գրադարանի գիտաշխատողների, ընթերցողների և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես Սանկտ Պետերբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հյուրին ներկայացրեց և հանդիպման մասնակիցներին նրա աշխատանքային ու ստեղծագործական գործունեությանը ծանոթացրեց գրադարանի տնօրեն Անտոն Լիխոմանովը: «Մենք համագործակցության կամուրջ ենք գցում աշխարհում մեծ համբավ ունեցող Մատենադարանի և Ռուսաստանի Ազգային գրադարանի միջև»,-ասաց նա:

Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը պատմեց Մատենադարանի հիմնադրման, այնտեղ պահվող արժեքավոր ձեռագրերի, գիտահետազոտական աշխատանների, միջազգային կապերի մասին և պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Հյուրը իր հետ բերել էր Մատենադարանի մասին հրատարակված նոր գքերի օրինակներ և գիտական արժեքավոր հետազոտություններ պարունակող աշխատություններ:

Յուրի Կարապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում