Հասարակական

Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիա

1 րոպեի ընթերցում

Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արյան դոնորի համաշխարհային օրվա 20-ամյակի կապակցությամբ հունիսի 14-ին բացօթյա արյունատվության ակցիա կանցկացվի Երևանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 09:30-15:00-ը ակցիան կիրականացվի Խաչքարերի պուրակում («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ) և Seasons այգում (Մաշտոցի պողոտա 15/5):

Արյունատվության ամբողջ ընթացքում պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական թիմը կլինի ակցիաների վայրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում