Հասարակական

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայերեն է սովորում

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայերեն է սովորում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հայերեն է ուսումնասիրում և նմանություններ է գտնում հայերենի ու ճապոներենի միջև: «Հիմա հայոց լեզուն եմ ուսումնասիրում, բայց, ցավոք, ժամանակը քիչ է` շաբաթը մեկ անգամ է հաջողվում և ցավոք ոչ ամեն շաբաթ: Ես փորձում եմ: Իհարկե, դժվար է, բայց ինձ համար շատ հետաքրքիր է: Հայերենը եվրոպական լեզուներից մեկն է, բայց երբեմն զգում եմ, որ այն շատ նման է ճապոներենին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց դեսպանը:

Խոսելով հայ-ճապոնական հարաբերությունների մասին, դեսպանը շեշտեց այս տարի Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացման կարևորությունը: «Հայ-ճապոնական հարաբերությունները մինչև հիմա շատ լավ են զարգանում: Երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն, մենք շատ լավ հարաբերություններ հաստատեցինք: Ունենք նաև լավ գործընկերային կապեր»,-ընդգծեց նա:

Էյջի Տագուչին շեշտեց, որ Ճապոնիայի դեսպանությունն առաջիկայում ցանկություն ունի ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները: «Դեսպանության բացումը շատ լավ և մեծ քայլ է երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու առումով»,-ընդգծեց նա:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.սեպտեմբերի 7-ին: 2010թ. հունիսից Ճապոնիայում գործում է ՀՀ դեսպանությունը: 2015թ. հունվարից ՀՀ-ում գործում է Ճապոնիայի դեսպանությունը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում