Միջազգային

Պան Գի Մունը հորդորել Է Սիրիայում գործող երկրներին խուսափել բախումներից

1 րոպեի ընթերցում

Պան Գի Մունը հորդորել Է Սիրիայում գործող երկրներին խուսափել բախումներից

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող երկրները պետք Է ուժեղացնեն միմյանց միջեւ կոնֆլիկտային իրավիճակների կանխման միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը բոլոր նրանց, ովքեր ռազմական գործողություններ են վարում Սիրիայում, առանձնապես, գործողություններ օդում, կոչ Է անում հնարավորինս ուժեղացնել այն միջոցառումները, որոնք նպատակամղված են պատահական բացասական հետեւանքներից խուսափելուն»,- Դյուժարիկի խոսքը մեբջերում են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:

Նա հավելել Է, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «հուսով Է, որ կանցկացվի հանգամանալից եւ վստահության արժանի հետաքննություն, որպեսզի պարզություն մտցվի ռուսական ինքնաթիռի հետ պատահածի հարցում եւ ապագայում նման ոչ մի բան չկրկնվի», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում