Հասարակական

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը

1 րոպեի ընթերցում

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի գործով հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ծեծի էր ենթարկվել սեպտեմբերի 21-ին՝ Աբովյան փողոցում: Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ձերբակալվել է երեք անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ` 37-ամյա Արարատ Գրիգորյանը, 31-ամյա Հակոբ Պետրոսյանը և 36-ամյա Արմեն Սարգսյանը, ովքեր նույն օրը ձերբակալվել են: Հակոբյանը հայտարարել էր, որ իրեն ծեծողներից ճանաչել է ոմն Տիգրանի, ում ինքը գիտեր որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում