Հասարակական

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարանները պատրաստում են եզրափակիչ ստուգմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարանները պատրաստում են եզրափակիչ ստուգմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ ստուգման նախաշեմին ինժեներային ստորաբաժանման զինծառայողները երեք օրվա ընթացքում «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանները կմաքրեն պայթյունավտանգ առարկաներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սակրավորները ժամանակակից ականորսիչների եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ կհավաքեն ու կոչնչացնեն պայթյունավտանգ առարկաները: Հատուկ ուշադրություն կդարձվի հրետանային արկերին, նռնականետների, հրազենի, մարտական մեքենաների ու տանկերի ռազմամթերքին, որոնք մարտավարական վարժանքներից եւ հրաձգություններից հետո չեն պայթել զինափորձարաններում:

Ընդհանուր առմամբ զորախմբի ինժեներային ստորաբաժանումների զինծառայողներն ուսուցման ամառային շրջանի եզրափակիչ պարապմունքների համար կպատրաստեն ավելի քան 3,5 հազար հեկտար դժվարամատչելի լեռնային տեղանք:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում