Սպորտ

Երևանյանի առաջին կիսամարաթոնի հաղթողները կիսեցին 6 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը

1 րոպեի ընթերցում

Երևանյանի առաջին կիսամարաթոնի հաղթողները կիսեցին 6 միլիոն դրամ մրցանակային ֆոնդը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան առաջին կիսամարաթոնի հաղթողներն արդեն հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջազգային այս մրցավազքի հաղթողների շարքերում են Ռումինիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները:

Հինգ կմ տարածության վազքի աղջիկների հաղթողը Վանաձորի ներկայացուցիչ Լիլիթ Սուրաջյանն էր, իսկ տղաների առաջատարն է Երվանդ Մկրտչյանը (Գյումրի): 10,5 կմ փոխանցավազքում լավագույնները Լիլիթ Հարությունյանը և Աննա Քարհանյանը, Մուշեղ Շահվերդյանը և Վահե Իվանյանն են: Իսկ ահա մարաթոնի ամենաերկար տարածությունը՝ 21 կմ տղաների պայքարում առաջինը հատեցին Սերգեյ Լուկինը (Ռուսաստան), Քրիստիան Ստոյանը (Ռումինիա) և Արաբո Հազարյանը (Իրան, Թեհրան): Աղջիկների պայքարում 21 կմ տարածության վազքում առաջինը եզրագծին հասան Իրինա Սերգեևնան (Ռուսաստան), Կատյա Կարմանենկոն (Ուկրաինա) և Անդրեա Պրիշկուն (Ռումինիա):

Երևանյան առաջին կիսամարաթոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 6 միլիոն դրամ: Կիսամարաթոնին իր խորհրդանշական մասնակցությունը բերեց ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում