Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց և անցավ Բաքվի աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը հաղթեց և անցավ Բաքվի աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առանց մեծ դժվարության հաղթեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլի երկրորդ պարտիայում և կշարունակի պայքարը երկրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը կրկին մրցում է Լյուքսեմբուրգը ներկայացնող Միքայել Վիդենկելլերնի հետ, սակայն այս անգամ արդեն սև խաղաքարերով: Արոնյան-Վիդենկելլեր պարտիան ձգվեց մոտ 3 ժամ, որտեղ շախմատիստները կատարեցին 50 քայլ, որից հետո Արոնյանը հաղթանակ տոնեց:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում