Սպորտ

Հարյուրավոր երկրպագուներ դիմավորեցին աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

1 րոպեի ընթերցում

Հարյուրավոր երկրպագուներ դիմավորեցին աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ հայրենիք: «Զվարթնոց» օդակայանում ըմբշմարատի երկրպագուները եկել էին դիմավորել աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան և մյուս թիմակիցներին:

Ալեքսանյանին դիմավորելու էին եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Գյումրուց հատուկ Ալեքսանյանին դիմավորելու համար մայրաքաղաք է եկել երեք միկրոավտոբուս երկրպագու: Գյումրեցիների խոսքով Գյումրի քաղաքի մուտքի մոտ արդեն բազմահազար երկրպագուներ են հավաքվել և սպասում են աշխարհի կրկնակի չեմպիոնին:

«Երկրորդ անգամ չեմպիոն դառնալն ավելի դժվար էր, քանի առաջինն էր: Կրկնակի անգամ ուրախ եմ աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու համար: Կարևորը է այն որ շարունակես աշխատասեր լինել և ձգտես: Բառերով չեմ կարող ասել թե ինչ էի զգում իմ էմոցիաներից զգացիք թե ինչ կարևոր էր ինձ համար նրան հաղթելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի կրկնակի չեմպիոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում