Հասարակական

Հակառակորդի կողմից վիրավորված երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

2 րոպեի ընթերցում

Հակառակորդի կողմից վիրավորված երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանի եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Գեւորգյանը գտնվում է Բերդի հիվանդանոցում: Նա ստացել է վիրավորումներ եւ վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մյուս զինծառայողին` Գոռ Գեւորգյանին գիշերը տեղափոխել են Երեւանի պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողը Երեւան է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նա ստացել է կրծքավանդակի հրազենային , այլ բեկորային վիրավորումներ: «Նրան վիրահատել են, վիճակը բավարար է: Ժամանակ է հարկավոր, որպեսզի զինծառայողը կարողանա վերականգնվել»,- ասաց Արամ Ասատուրյանը` հավելելով, որ դեռեւս վաղ է ասել, զինծառայողի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ:

Սկսած օգոստոսի 31-ի գիշերվանից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի եւ Բերդ քաղաքի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում հրազենային վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում