Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ դրեց «Բորուսիա»-ի ջախջախիչ հաղթանակին Եվրոպայի լիգայում

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ դրեց «Բորուսիա»-ի ջախջախիչ հաղթանակին Եվրոպայի լիգայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի նորվեգական «ՕԴԴ»-ի հետ խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթեց խոշոր հաշվով` դուրս գալով Եվրոպայի լիգայի խմբային փուլ: «Բորուսիա»-«ՕԴԴ» 7-2:

Դորտմունդցիների կազմում առաջին գնդակը խփեց Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը, ով անկրկնելի և գեղեցիկ հարվածով գրավեց մրցակից դարպասը: 27-րդ և 32-րդ րոպեներին աչքի ընկավ Մարկո Ռոյսը, ով դարձավ դուբլի հեղինակ: Խաղակեսւ ավարտից առաջ «ՕԴԴ»-ի դարպասը գրավեց Կագավան: Նորվեգական ակումբի կազմում առաջին գոլի հեղինակ էր դարձել Հալվորսենը: Երկրորդ կեսում խաղի հաշիվը մեծացրեց Գյուդոգանը, ով խփեց «Բորուսիա»-ի 5-րդ գնդակը: Դորտմունդցիները շարունակում էին անընդմեջ գրոհները, որից մեկի ժամանակ Մխիթարյանի փոխանցումից հետո հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը: «ՕԴԴ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց ևս մեկ անգամ գրավել «Բորուսիա»-ի դարպասը` հաշիվը դարձնելով 6-2: Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 64-րդ րոպեին` նրա փոխարեն խաղը շարունակեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Հանդիպման ավարտից րոպեներ առաջ «Բորուսիա»-ի 7-րդ գնդակը խփեց Կագավան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում