Հասարակական

Հրդեհ է բռնկվել Երևան-Թբիլիսի էլեկտրագնացքի շարժակազմի քարշակում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Երևան-Թբիլիսի էլեկտրագնացքի շարժակազմի քարշակում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հուլիսի 29-ին` ժամը 19.46-ին, ահազանգ է ստացվել, որԱրտենի-Արագած երկաթգծի 3-րդ կմ-ին այրվում է երկաթգծի շարժակազմի քարշակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Թբիլիսի ընթացող «Վրացական երկաթուղիներ» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրագնացքի (տեղափոխում է 24 դատարկ ցիստերն) շարժակազմի քարշակի գեներատորային հատվածի էլեկտրական վահանակում: Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.14-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և էլեկտրական մալուխներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում